Գլխավոր Ավելին

Քրիստինե Հարությունյանը մասնակցել է «Քիթ-կոկորդ-ականջաբանների և գլուխ-պարանոցի վիրաբույժների կոնֆեդերացիայի» 7-րդ համաշխարհային կոնգրեսին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի ասիստենտ Քրիստինե Հարությունյանը վերջերս Դուբլինում մասնակցել է «Քիթ-կոկորդ-ականջաբանների և գլուխ-պարանոցի վիրաբույժների կոնֆեդերացիայի» 7-րդ համաշխարհային կոնգրեսին, որի ընթացքում ներկայացվել են ոլորտի վերջին նորությունները, վիրաբուժական այլընտրանքային տարբերակները, ինչպես նաև կոնսերվատիվ բուժման նոր մոտեցումները։ Քրիստինե Հարությունյանը նշում է, որ գիտաժողովին մասնակցությունը կարևոր և արդյունավետ է եղել նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման առումով։

Գիտաժողովին անդրադարձել են նաև խնդրահարույց և վերջին տարիներին ԼՕՌ վիրաբույժների ուշադրության կենտրոնում գտնվող «միջնապատի թափածակման» վիրաբուժական եղանակով բուժման նոր մեթոդներին, որոնք հնարավորություն կտան վիրահատությունն անցկացնել մինիմալ ռիսկերով և կարող են ցույցաբերել բարձր արդյունավետություն։

«Քիթ-կոկորդ-ականջաբանների և գլուխ-պարանոցի վիրաբույժների կոնֆեդերացիայի» 7-րդ համաշխարհային կոնգրեսին Քրիստինե Հարությունյանի կողմից ներկայացվել է աբստրակտ-հոդված՝ «Մանկական և դեռահաս տարիքում միջնապատի դեֆորմացիայով պայմանավորված քթային դժվարաշնչության վիրաբուժական բուժման մեթոդի ընտրության հիմնավորումը» թեմայով, որը ցուցադրվել է պոստերի ձևով:

×
facebook sharing button facebook